Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծերենցի փողոցի բնակիչներից մեկը բաժին էր բերել հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտ։ Երևանում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ՝ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական, Շենգավիթի բաժինների ու Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ Բազումի բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր ու ռազմամթերք, որոնք, ըստ նրա՝ բերել էր Արցախից։ Ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի բաժնում։
Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը. մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու ռազմամթերք։ Տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մեղրիի, Ախուրյանի և Մեծամորի բաժիններում։
Ավելին․․․