Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին
Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը, անվավեր է ճանաչվել 2-ը։ Սիսակ Գաբրիելյանի կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 29։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Կողմ է քվեարկել 72, դեմ՝ 30 պատգամավոր։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել, կողմ՝ 60, դեմ 42։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 74, դեմ 26։
Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 62, դեմ՝ 40։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ՝ 30։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 59, դեմ՝ 43։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ՝ 31։
Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 30։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 72, դեմ՝ 30։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 31։
Ավելին․․․