Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022-ին կարող է գերազանցել 300 միլիոնը
Կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը չթուլացնելու պարագայում 2022 թվականի սկզբին ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 միլիոնը, և դա տեղի ունեցավ 6 ամիս անց այն բանից հետո, ինչ աշխարհում վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը:
Ավելին․․․