Տարանտինոն խոստովանել է, որ մոր հեգնական խոսքերի պատճառով երդվել է նրան «գեթ մեկ գրոշ չտալ»
Հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նոր հարցազրույցում պատմել է, որ մանուկ հասակում երդվել է կինոռեժիսորի կարիերա ծավալելուց հետո անգամ մեկ գրոշ չտալ մորը, քանի որ վերջինս չէր խրախուսում այս ոլորտում նրա մղումները, գրում է Page Six-ը:
Նա մանրամասնել է, որ սկսել է սցենարներ գրել դեռևս դպրոցում, ինչին դեմ էին հատկապես ուսուցիչները, որոնք կարծում էին, որ Տարանտինոն տնային աշխատանքն անելու փոխարեն ընդվզում ու այլ բաներով զբաղվում:
Հոլիվուդյան աստղը նշել է, որ դա շատ էր բարկացնում իր մորը, որ մի անգամ հայտարարել է, որ այդ այդ ամենի վերջը կտա:
Ռեժիսորն առաջին լուրջ սցենարը գրել է 12 տարեկանում։ Սակայն դրա պատճառով նա խնդիրներ է ունեցել ուսման մեջ, նրա մոր համար «միշտ էլ դժվար է եղել որդու չսովորելու պատճառով»։
«Իսկ հետո ասաց. «Օ, այդ գրական կարիերան, որը դու անում ես, կեղտ է»։ Եվ երբ նա հեգնանքով ինձ դա ասեց, մտքումս մտածեցի. «Լավ, տիկին, երբ դառնամ հաջողակ գրող, դու գեթ մի գրոշ չես ստանա իմ հաջողությունից: Քեզ համար ոչ մի տուն, ոչ մի արձակուրդ, ոչ մի Elvis Cadillac»,-վերհիշել է Տարանտինոն:
Ռեժիսորն ասել է , որ իր մայրը ողջ է, սակայն հավելել է, որ մորը ֆինանսապես չօգնելու որոշումը դեռ գործում է:
«Մի անգամ օգնել եմ նրան Ներքին եկամուտների ծառայությունում ունեցած խնդրի հարցում, բայց ոչ մի տուն, ոչ մի Cadillac: Երեխաներիդ հետ վարվելիս հետևանքներ կարող են լինել քո խոսքերի համար, հիշիր, որ հետևանքներ կարող են լինել քո հեգնական խոսքերի համար»,-ասել է ռեժիսորը:
Ավելին․․․