Ամերիկյան ինդեքսները նվազել են՝ բացառությամբ Nasdaq-ի
ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 35101.85 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 4432.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 14860.18 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
Ավելին․․․