Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

«Այս պատերազմն ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…». ապրիլյան պատերազմում վիրավորված Հայկ Թորոսյան

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրեսը» ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանին։
Հայկի հետ հանդիպեցինք Երևանի պետական համալսարանի դիմաց: Սովորում է բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում, հեռակա ուսուցմամբ. այդ օրն առաջին կուրսի ավարտական վերջին քննությունն էր հանձնում։

Ժպիտը դեմքին մոտեցավ ինձ, ու հենց այդ պահից էլ ձևավորվեցին առաջին պատկերացումներս։ Նրա հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացա, որ մեծ կամքի ուժ ունի և հստակ գիտի, թե մեկ տարի առաջ ինչի համար է պայքարել։ Հայկը խոսելիս հաճախ ժպտում էր, ու այդ ժպիտի տակ էր թաքնված նրա ուժն ու նպատակասլացությունը։ Այդ պահին համոզված էի, որ նրա համար ցանկացած դժվարություն հաղթահարելի է, և նա կարող է պատվով դուրս գալ բոլոր իրավիճակներից։

Հայկի ուժն ու նպատակասլացությունը երևում էր նաև նրա ընտրած մասնագիտության մեջ։

«1992 թվականի Արցախյան հերոսամարտի մասնակից տղաներն են ինձ հուշել, որ սոցիալական աշխատողը շատ օգտակար մասնագիտություն է և բազմակողմանի։ Կարող եմ և՛ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և՛ սոցիալական հարցերով զբաղվել։ Նրանք այն հույսով են ինձ խորհուրդ տվել ընտրել այս մասնագիտությունը, որպեսզի օգնեմ նրանց լուծել իրենց խնդիրները»։
Հայկը փորձում է թեթև նայել դժվարություններին։ «Մտածում եմ, որ չկա այնպիսի խնդիր, որ չլուծվի. ցանկացած պարագայում ելք կա։ Շատ նպատակներ ունեմ, բայց դրանց մասին դեռ չեմ մտածում։ Դրանք ավելի տեխնիկական հարցեր են, ամենակարևոր նպատակս է՝ նորից վերականգնվել և առողջանալ վիրավորումից հետո»։

Հայկը պատերազմի ժամանակ թշնամու առաջին հարվածներն իր վրա է վերցրել և ծանր վիրավորվել։ Ափսոսում է, որ չի հասցրել կռվել և ավելին անել ու ընկերներին օգնել։
«Ծառայել եմ Մարտակերտում։ Հենց առաջին րոպեներին վիրավորվել եմ, ես չեմ հիշում հենց բուն պատերազմը»։

Մեր պատմության հերոսի մոտ գանգուղեղային թափանցող բեկորային կոտրվածք է եղել, որից առաջացել է ձախակողմյան կաթված՝ կիսագնդի վնասվածքի պատճառով։ Մեկ վիրահատություն է ունեցել՝ գլխի վիրահատությունը, որը կյանքը փրկելու համար է արվել։ Դեռ մեկն էլ սպասվում է՝ գլխի պլաստիկ վիրահատություն՝ երկու հատվածում գանգուղեղի ոսկորն է վնասված։

Հայկն ասում է, երբ դիրքեր ես բարձրանում՝ չես մտածում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին՝ ուղղակի անհիմն տագնապ կա, որ գնում ես մահվանն ընդառաջ։ Նա առաջին անգամ էր դիրքեր գնում, ու այդ վախն իր համար բնական էր. «Այս պատերազմն ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…»:

Վնասվածքը, որն ստացել է Հայկը, մեծամասամբ վտանգավոր է կյանքի համար, սակայն ճակատագիրը բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ:

Չնայած նմանատիպ դժվարություններին, Հայկի խոսքերից երևում է, որ նա սիրում է կյանքը, որի համար պայքարել է, և այժմ էլ, բացի նպատակներից, ունի երազանքներ, որոնցից ամենակարևորն առանձնացրեց. «Երազանքներս քիչ են, բայց ամենաշատը ցանկանում եմ շրջագայել աշխարհով։ Շատ ժամանակ փոշմանում ես, որ չես կարողացել կամ չես հասցրել ինչ-որ մի բան աշխարհում տեսնել։ Հայաստանի տարածքում շատ եմ եղել տարբեր տեսարժան վայրերում»։

Հարցրի, թե Հայաստանի ո՞ր հատվածն է ավելի շատ սիրում, զարմացած նայեց վրաս ու ինքն էլ ինձ հարց ուղղեց, թե ում եմ ավելի շատ սիրում՝ մո՞րս, թե՞ հորս։

Չպատասխանեցի, ասաց, թե ես էլ չեմ կարող ընտրել՝ Հայաստանի որ հատվածն եմ ավելի շատ սիրում։ «Ինձ համար հստակ վայր չկա Հայաստանում, որ կարող եմ ասել՝ հենց սա է գեղեցիկ, ամեն մեկը յուրովի հետաքրքիր է»։

Հայկը, բացի ճամփորդելուց, այլ հետաքրքրություններ էլ ունի, սակայն վիրավորումից հետո առողջականը չի ներում շատ ժամանակ տրամադրել այդ ամենին։

«Ես բնույթով այնպիսի անձնավորություն եմ, չեմ կարողանում պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ինչ-որ բանով։ Օրինակ՝ սպորտով միայն սիրողական մակարդակով եմ զբաղվում։ Բայց երբեմն նեղվում եմ, որ չեմ կարողանում, օրինակ, սպորտով զբաղվել։

Եզրափակեցի հարցազրույցն այն հարցով, թե նրա կարծիքով՝ ի՞նչն է իրեն փրկել, Հայկն անկեղծացավ. «Ես հավատքով մարդ եմ, և, ամենայն հավանականությամբ, Աստված է փրկել ինձ»։

Լիլիթ Դեմուրյան