Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Общество

Դյուրացվել է անձնական ավտոմեքենայով Իրան այցելության կարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը զրուցելով «Փաստի» հետ՝ նշում է, որ այս տարի կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում Իրանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն էականորեն աճել է:

2006–07 թթ. իրանցիները սկսել են Հայաստանը դիտարկել որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն և դեպի Հայաստան իրանցիների հոսքի դինամիկա կա, որը գնալով աճում է: Նվազում եղել է միայն 2012–13 թթ. Իրանի տնտեսական խնդիրներով պայմանավորված, երբ իրանական ազգային արժույթը զգալիորեն անկում ապրեց և բացասական ազդեցություն ունեցավ Իրանի արտագնա զբոսաշրջության վրա:

Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ 2007 թ. Հայաստան այցելած իրանցիների թիվը տարեկան կտրվածքով կազմել էր 130 հազար: 2012–13 թթ. շեշտակի անկում գրանցվեց, 2012 թ.–ին Հայաստան էր այցելել 110 հազար, իսկ 2013 թ.–ին՝ 95 հազար իրանցի: Երբ Իրանում քիչ թե շատ իրավիճակը կարգավորվեց, նորից վերականգնվեց աճը: Արդեն 2015թ. ունեցել ենք 140 հազար այցելություն, իսկ 2016 թ. այցելությունները կազմել են 188 հազար: Միաժամանակ այս տարվա առաջին եռամսյակում նույնպես աճ է գրանցվել՝ հունվար–մարտին ավելի քան 45 հազար այցելություն է եղել Իրանից, որից միայն 35 հազարը մարտին, ինչը 23%–ով ավել է նախորդ տարվա մարտ ամսին գրանցված ցուցանիշներից: Բացի այս, ըստ կոմիտեի կողմից արված հետազոտության՝ մեկ վիճակագրական զբոսաշրջիկը իր մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 700–800 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

«Իրանը մեզ համար կարևոր զբոսաշրջային շուկա է, բացի այդ բարեկամ երկիր: Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ ունենալը կարևոր է տնտեսական զարգացման և աճի համար, եկամտի ավելացման, աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ու բարեկամության հաստատման առումով: Արդեն իսկ կարգավորված են Իրան–Հայասատան առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ այցելությունները:

Բավական ակտիվ մարքեթինգային քաղաքականություն է իրականացվում իրանական շուկայում: Այս տարվա հունվարին հայկական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ կոմիտեն այցելել է Իրան, եղել է խոշոր քաղաքներում, հանդիպումներ են եղել հայկական և իրանական զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի և Իրանի համապատասխան կառույցի ներկայացուցիչների միջև, ներկայացվել են երկու կողմերի զբոսաշրջային հնարավորությունները: Փետրվարին միասնական տաղավարով մասնակցել ենք Թեհրանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին»,– ներկայացրեց իրենց աշխատանքները կոմիտեի նախագահի տեղակալը:

Մեր այն հարցին, թե հայերի՝ սեփական ավտոմեքենաներով Իրան այցելելու հետ կապված խնդիրներին լուծում տրվե՞լ է՝ հաշվի առնելով մինչև վերջերս գործող ավտոմեքենայի գրավը, Ապրեսյանը պատասխանեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է և դրան որոշակի լուծում տրված է:

«Ավտոմեքենայի գրավը այլևս չկա: Մեր տրանսպորտային միջոցների՝ Իրան այցելության ռեժիմը նույնպես դյուրացվել է»,– պարզաբանեց նա:

Դիտարկմանը, թե այս տարի նկատելի է իրանցիների՝ բացի Երևանից նաև դեպի մարզեր այցելություններ կատարելը, Ապրեսյանը պատասխանեց, որ դա պետական–մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության արդյունքն է: Հարցին, թե ո՞րն է իրանցիների՝ հայաստանյան հետաքրքրությունների հիմնական շրջանակը, պատասխանեց, որ իրենց շատ է հետաքրքրում մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները, իրենք իրենց ընդունված են զգում Հայաստանում, հայկական խոհանոցն ու այստեղ գնումներ կատարելն են սիրում, ինչպես նաև եկեղեցիներ ու պատմամշակութային հուշարձաններ են այցելում:

«Փաստի» այն հարցին, թե Հայաստանը բազմաթիվ հարմարություններ է ստեղծել իրանցի զբոսաշրջիկների համար, իսկ Իրանում փոխադարձ վերաբերմունք կա՞, ապրեսյանը պատասխանեց, թե Իրանում մեծագույն հարգանքով են վերաբերվում հայկական պատմամաշակութային ժառանգությանը, հայկական համայնքին, այդ թվում Հայաստանից այցելած քաղաքացիներին: Հստակեցմանը, թե նման մասշտաբի ծրագրեր այնտե՞ղ էլ կան՝ վերջինս ասաց, որ Իրանից Հայաստան այցելությունների քանակը և հակառակը` դեռևս համեմատելի մեծություններ չեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում