Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Политика

Ո՞ւմ համար է հնչում զանգը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկնարկեցին անկախ Հայաստանի 6–րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքները: Եվ, փաստորեն, մոտ մեկ տարի հետո այս խորհրդարանն աշխատելու է նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան: Այսինքն` լինելու է երկրի կառավարման առաջնային մանդատ ունեցող միակ ինստիտուտը:

Բնականաբար Սերժ Սարգսյանը, ով վերջին նախագահն է կառավարման կիսանախագահական գործող համակարգի պայմաններում, Հայաստանի Հանրապետության երրորդ և վերջին նախագահն է ըստ էության:

Եվ նախագահը ելույթ ունեցավ այս խորհրդարանի առջև: Սա նույնն է թե` նրա վերջին ելույթն է նորաստեղծ որևէ խորհրդարանի առջև: Քանզի մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, ինչ պետք է հրաժեշտ տա ՀՀ նախագահի պաշտոնին: Այս առումով ելույթը նաև կարելի է հրաժեշտի ելույթ համարել:

Իսկ բանն այն է, որ այն իր ընդգրկունությամբ, հարցերի համալիրով, քննարկումների խորությամբ և թիրախների ընտրության համապարփակությամբ տարբերվում էր նրա նախորդ խոսքերից: Առաջին անգամ մեր նախագահը խոսում է ոչ միայն մեր օրվա խնդիրներից, այլև իր պատկերացումներն է ներկայացնում երկրի ապագայի ու հեռանկարային զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքը հասնում է մինչև 2050 թվականը:

Համաձայնվեք` առաջին անգամ է մեր երկրի պատմության մեջ, որ նման հեռահար թիրախներ են ընտրվել:

Ի դեպ, հիշենք, որ մշտապես քննադատները նաև այդ են մատնանշել` թե՛ առանձին ոլորտների վերաբերյալ, թե՛ ամբողջական երկրի առումով մենք չունենք հեռանկարային զարգացման պլաններ, մենք չունենք մեր երկրի զարգացման տեսլականը մի քանի տասնամյակների հեռավորությամբ: Այն դեպքում, թե ինչպիսի՞ երկիր ենք ցանկանում ունենալ տասնամյակներ հետո, նախահիմքերը պետք է դրվեն այսօր:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը այս առումով ևս այլ էր: Փաստորեն, նա խոսեց նաև մեր երկրի ապագայից: Անգամ տվյալ ժամանակահատվածի համար կոնկրետ թվեր ու ցուցանիշներ թիրախավորեց:

Եվ, ընդհանրապես, նա քննության առավ ոլորտ առ ոլորտ: Մատը դրեց այն խնդիրների վրա, որոնք լուծման կաիրք ունեն: Ցույց տվեց այն պրոբլեմները, որոնք խոչընդոտներ են զարգացման ճանապարհին, և առանց վերջիններիս վերացման հնարավոր չէ ապահովել տվյալ ոլորտի առաջընթացը:

Այսքան մանրակրկիտ ելույթ մենք, խոստովանենք, վաղուց չէինք տեսել:

Ընդ որում, ո՞րն է էականը. երկրի զարգացման տեսլականի ելակետը նախագահի համար նոր Սահմանադրությունն է: Այսինքն` կառավարման խորհրդարանական համակարգն է: Այն հնարավորություն է տալու կառուցելու այնպիսի Հայաստան, որը, պետք է ցավով խոստովանենք, քիչ կապ է ունենալու ներկա Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական իրողությունների հետ:

…Հիմա շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում. երկրի նախագահի լիազորությունների ավարտին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակաշրջան, և միայն նոր է նա խոսում երկրի կյանքում անհրաժեշտ անկյունաքարային փոփոխությունների մասին:

Միաժամանակ, երբ նոր սահմանադրությունը կյանքի կոչվի, կիրառություն ստանա, այլևս Սերժ Սարգսյանը, գոնե ներկա լիազորություններով, նախագահ չի լինելու:

Հիմա` հարց. այս ուղենիշները, որ Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր ելույթի մեջ, ո՞վ պետք է կյանքի կոչի: Ո՞ւմ համար է հնչում զանգը` պատկերավոր ասած:

Եվ մի բան էլ. Սերժ Սարգսյանը երկիրը ղեկավարեց կամ ղեկավարելու է 10 տարի, և ղեկավարեց կամ ղեկավարելու է կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում: Սակայն մենք նրանից այդպիսի ելույթ, այդքան համապարփակ, մատը վերքի վրա դնող ելույթ չենք լսել, որը հնարավոր կլիներ իրականություն դարձնել այդ համակարգի պայմաններում: Եվ այն ժամանակներում, երբ նա նախագահ էր և նախագահ էր հզոր լիազորություններով:

Ինչո՞ւ նման ելույթ նա չունեցավ: Ինչո՞ւ երկրի քաղաքական–տնտեսական, սոցիալական կյանքի նման ախտորոշում չարեց այդ ժամանակներում: Չէ որ դա շատ տրամաբանական կլիներ: Ավելի տրամաբանական, քան այս ելույթն է: Որը, եթե ռեալ նայենք իրավիճակին, ապա ըստ էության կողքի մարդու դիտարկումներ են: Այլ կերպ ինչպե՞ս բնութագրես, եթե նա չի լինելու քաղաքական այն գործիչը կամ երկրի ղեկավար պատասխանատուն, ում օրոք պետք է կյանքի կոչվեն տվյալ ծրագրերը:

Կամ ո՞վ գիտե, գուցե հենց ինքն է լինելու իրական պատասխանատուն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում