Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Հայկ Խանումյան. «Ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ակցիաներ պետք է կազմակերպվեն Երևանում, ոչ թե Արցախում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կալանավորվեց «Իգլայի» գործով, ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ շարունակելու է մնալ կալանքի տակ: Նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է: Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը մամուլում հերքել է տեղեկությունը, թե գործով նոր ապացույցներ են բերվել դատարան՝ հայտարարելով, որ որևէ նոր ապացույց չկա:

Անցյալ ամռանը, երբ Սամվել Բաբայանը նոր էր վերադարձել Հայաստան և Արցախ, նրա համախոհ, ԼՂՀ ԱԺ պատագամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը բազմամարդ ակցիայով դիմավորեց նրան՝ ԼՂՀ նախագահից պահանջելով պաշտպանության նախարար նշանակել Սամվել Բաբայանին:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

– Պարոն Խանումյան, երբ Սամվել Բաբայանը նոր էր վերադարձել և այցելեց Ղարաբաղ, Դուք ակցիա կազմակերպեցիք և դիմավորեցիք նրան, ինչո՞ւ հիմա ակցիաներ չկան, երբ նա բանտարկվել է:

– Ակցիաներ թող Երևանում կազմակերպեն, Հայաստանի իշխանություններն են չէ՞ գործ սարքել նրա գլխին և կալանավորել: Հայաստանի հասարակությունն էլ, եթե մտահոգված է էդ հարցով... Այսինքն՝ Ստեփանակերտը չէ, էլի, այն վայրը, որտեղ ակցիա պիտի կազմակերպվի, այդ վայրը Երևանն է: Ընտրություններում Բաբայանի ներգրավվածությունը պետք է վերլուծել: Կարծում եմ, ՕՐՕ–ն մի շարք ստրատեգիական սխալներ թույլ տվեց:

– Կոնկրետ Սամվել Բաբայա՞նն էլ էր սխալներ թույլ տվել, որ հայտնվեց մեկուսարանում:

– Չէ, հայտնվել–չհայտնվելու մասին չի խոսքը: Խոսքը մարտավարության ընտրության, թիմի ձևավորման սկզբունքների ընտրության և նմանատիպ հարցերի մասին է և ոչ թե ընդհանրապես մասնակցության:

– Իսկ ՕՐՕ դաշինքի լռությունը Սամվել Բաբայանի կալանավորման հետ կապված ճի՞շտ եք համարում:

– Քանի որ իրենց հետ անձնական շփում չունեմ, դժվարանում եմ գնահատական տալ իրենց քայլերին կամ հայտարարություններին, որովհետև պետք է նաև մարդկանց քայլերի դրդապատճառները հասկանալ, կարծիքները լսել: Դրա համար զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց:

– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՕՐՕ դաշինքը պետք է ավելի ակտիվ պաշտպաներ Սամվել Բաբայանին, եթե նա իրոք անմեղ է:

– Ես վստահ եմ, որ ինքն անմեղ է, և էդ գործն ամբողջովին սարքված է, բայց չգիտեմ՝ ուղղակի նման պայմաններում ինչ կարելի է անել, որովհետև ամեն ինչ կատարվել է շատ ցինիկ ձևով, որևէ փաստի բացակայության պայմաններում և նպատակը եղել է այն, որ ցույց տան, որ ցանկացածին կարող են կալանավորել և պահել մեկուսարանում: Տվյալ պարագայում, երբ մի հոգի է երկրում որոշում ամեն ինչ, չկա հակակշիռների, հակազդեցության որևէ մեխանիզմ, ես անձամբ չգիտեմ, թե ինչ կարելի է անել: Հետևաբար կդժվարանամ նաև ՕՐՕ–ի արածներին կամ չարածներին գնահատական տալ: Ինչ վերաբերում է մեզ, մենք գնացել էինք դիմավորելու Բաբայանին և դժգոհություններ ունեինք պատշպանության ոլորտում վարվող քաղաքականությունից, փորձում էինք այդ հարցն օգտագործել նաև ճնշումներ գործադրելու թե՛ Ստեփանակերտի, թե՛ Երևանի իշխանությունների վրա՝ պաշտպանության ոլորտին ավելի մեծ ծախսեր, ավելի մեծ ուշադրություն հատկացնելու համար: Հետևաբար մեր նպատակներն ամբողջովին տարբերվում էին այսօրվա իրավիճակից:

– Պարոն Խանումյան, թեև նոր ապացույցներ, ըստ փաստաբանի, չկան, ընտրություններն էլ ավարտվեցին, կրկին երկարացվեց Սամվել Բաբայանի կալանքը: Ձեր կարծիքով, ի՞նչ պատճառով է Բաբայանը դեռ պահվում անազատության մեջ:

– Երևի գործը սարքողին պիտի էդ հարցը տալ, բայց երևի որոշ մարդիկ անցյալի ծանր հուշեր ունեն, դրա համար էլ չեն կարողանում սովորական գործ սարքողի մակարդակից բարձրանալ: Իմ կարծիքով, հիմնական պատճառը դա է:

– Արդեն տևական ժամանակ է՝ Արցախում նոր Սահմանադրությունը մտել է ուժի մեջ, ինչ է փոխվել կառավարման համակարգում, ինչ փոփոխություններ կան, և Դուք դա ինչպե՞ս եք գնահատում:

– Որոշ դրույթներ դեռ ուժի մեջ չեն մտել, այժմ տեղի է ունենում համապատասխանություն Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է կառավարման ոլորտի փոփոխություններին, ապա դրանք զգալի կլինեն նախագահ Սահակյանի պաշտոնավարման ավարտի ժամանակ՝ ԱԺ սեպտեմբերյան նիստում: Դրանից առաջ՝ հավանաբար հուլիսին, ԱԺ–ի կողմից կընտրվի Արցախի նոր նախագահ և կաբինետ: Կարծում եմ, կընտրվի Բակո Սահակյանը, քանի որ որքան տեսնում եմ, կառավարող ուժերը միայն նրան են տեսնում թեկնածու: Այդպիսով՝ տեղի է ունենալու մանիպուլյացիայի միջոցով մեկ անձի վերարտադրության իշխանություն, ինչը բերելու է բացասական հետևանքների: Նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանի վերատադրության հարցը լուծեց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում