«Աշխարհը մտել է իրական վտանգի ժամանակահատված՝ կորոնավիրուսի պատճառով». ԱՀԿ ղեկավար
Մարդկությունը թևակոխել է «իրական վտանգի ժամանակաշրջան», և կորոնավիրուսի դեմ պայքարում գրանցած հաջողություններից շատերը ներկա պահին «էրոզիայի ե ենթարկվում»: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությար ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Աշխարհն այժմ գտնվում է իրական վտանգի ժամանակահատվածում: Ձեռբերումներից շատերը, որոնց մենք հասել ենք, այժմ էրոզիայի են ենթարկվում»,- աղբյուրը մեջբերում է ԱՀԿ ղեկավարին:
Այսօր ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 մլն-ը: Ինչպես Գեբրեյեսուսն ընդգծել է, վիրուսի տարածմանը նպաստում են սոցիալական շփումների աճը, անհետևողական միջոցառումներն առողջապահության և հասարակական ոլորտում, ինչպես նաև «անհավասար» պատվաստումներով:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստնյութերի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկել բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին:
Ավելին․․․