Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում
Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվել են Միջերկրական ծովի և Արևմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված Է Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշված Է հայտարարության մեջ, Իտալիայի տուժած շրջանների օգնության համար երկու հրշեջ ինքնաթիռ Է ուղարկվում Ֆրանսիայից: Հրդեհների դեմ պայքարում օգնության համար Կիպրոսից Հունաստան կժամանեն նաև երկու հրշեջ ինքնաթիռ և մի խումբ հրշեջներ՝ գետնից մարմանը մասնակցելու համար: Չեխիան և Նիդեռլանդներն Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ, որոնք տեղի փրկարարական բրիգադներին հրդեհների մարման գործում օգնություն ցույց կտան հանրապետության դժվարամատչելի շրջաններում:
Ավելին․․․