Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Политика

Ալբերտ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանը ինչ ասել է, ճիշտ է ասել, բայց առ այսօր կյանքում կատարվել է ճիշտ հակառակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Սասնա ծռեր» համակարգող խորհրդի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ուղերձը պատգամավորներին՝ հաջողություն չի ունենա:

Նշենք, որ 6–րդ գումարման խորհրդարանում Սերժ Սարգսյանը մեր ներքին թշնամին համարեց «անարդարությունը», իսկ կոռուպցիայի առթիվ ասաց. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ: Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը»:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ԳԽ նախկին պատգամավորի հետ:

– Պարոն Բաղդասարյան, կայացավ ԱԺ առաջին նիստը, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի ուղերձը՝ մասնավորապես կոռուպցիայի մասով, ի՞նչ հաջողություն կունենա այդ լսարանի դեպքում:

– Սերժ Սարգսյանի ելույթից իմ մոտ դեժավյու էր, 30 տարի հետ գնացի ու հիշեցի Լ.Ի. Բրեժնևի երկարաշունչ ճառերը, որտեղ նա մատնանշում էր անկեղծորեն բոլոր թերությունները և լուծման բոլոր ուղղությունները, իսկ կյանքում Կոմկուսն ու սովետական կառավարման համակարգն իրականացնում էին այդ խոսքերի ճիշտ հակառակը, ինչի հետևանքով Սովետական միությունը փլուզվեց: Սերժ Սարգսյանը կոռուպցիայի մասին խոսեց այն մարդկանց առաջ, որոնք քաղաքական կոռուպցիայով հայտնվել են այդ դահլիճում, և 10 հազար դրամները դրա երևացող կողմն էին: Մարդկանց առաջ հանդես գալ, որոնք իրենց միլիոնները վաստակում են կոռուպցիայով, մենաշնորհներով, իշխանության հետ սերտաճելով, պաշտոնյաներին կաշառելով, դա դեմագոգիայի դրսևորում է: Սերժ Սարգսյանը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ակնհայտ է, որ նրա ելույթը գրողը պետական կառավարման համակարգերի կարևորությունից հասկացել է: Բայց առ այսօր կյանքում կատարվել է ճիշտ հակառակը, և այսուհետ էլ է կատարվելու ճիշտ հակառակը, դա մտավախություն է առաջացնում:

– Ասել է թե՝ հաջողություն չի՞ ունենա Սերժ Սարգսյանի ուղերձը:

– Սերժ Սարգսյանի ուղերձն ինձ համար օդի տատանում է, որովհետև Սահմանադրությունը, որի մասին այդքան խոսում է, և կառավարման նոր համակարգը, ընդունվել է կեղծիքներով, երկրորդ՝ չի ապահովում պետական կառավարման համակարգի պատասխանատվությունը: Սա մեկ հոգու գենսեկական Սահմանադրություն է: Կոռուպցիան Հայաստանում հիմնականում պետական համակարգի գործունեության հետևանք է, իսկ վերջին 10 տարում այդ համակարգի գործունեությունը ապահովում են համակարգի կրողները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

– Այսօրվա խորհրդարանն ի՞նչ դերակատարություն է ունենալու և ի՞նչ խնդիր կարող է լուծել երկրում:

– Ով որ նրանց ընտրել է, նրանց առաջ էլ նրանք պատասխանատու են: Խորհրդարանի մեծամասնությունը պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի որոշմամբ: Մեթոդները, որով նրանք դարձել են պատգամավոր, բոլորին են հայտնի: Հետևաբար նրանք պատասխանատու են այն համակարգի առաջ, որն իրենց ծնել է և նրանց գործունեությունն ուղղված է լինելու այդ համակարգի ամրապնդմանը և այդ անհատների ուժեղացմանը տնտեսապես, ֆինանսապես և քաղաքականապես, իսկ նրանց ուժեղացումը կատարվում է բացառապես պետության, երկրի հաշվին, նրանք հզոր են այնքանով, որքանով թուլանում է պետությունը:

– Մինչդեռ ասվում է, որ նոր Սահմանադրությամբ լայն դերակատարություն է տրվել ընդդիմությանը:

– Այս խորհրդարանում միակ ընդդիմությունը վերապահումներով «Ելք» դաշինքը կարող է լինել: Բայց «Ելք» դաշինքը կողմ է եղել Սահմանադրությանը: Սակայն իրենց ունեցած ձայներով իրենք բացարձակ որևէ ազդեցություն չեն ունենալու խորհրդարանական գործունեության վրա, բյուջեի հաստատման, օրենքի ընդունման վրա: Սերժ Սարգսյանն ունի այս խորհրդարանում 3/5–րդ մեծամասնություն:

– Ի վերջո, սա Սերժ Սարգսյանի բաղձալի խորհրդարա՞նն է, նրա գծած սցենարով:

– Կարծում եմ, որ Հայաստանում չկա մեկը, որ այլ կարծիք ունենա:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում