Ռուսաստան մատակարարված 18 տոննա ադրբեջանական սալորի խմբաքանակում արևելյան ցեց է հայտնաբերվել
Ադրբեջանից Մոսկվա մատակարարված սալորների խմբաքանակում արևելյան ցեց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` մեջբերելով «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունը:
«Ադրբեջանական թարմ սալորի 18,42 տոննա խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է արևելյան ցեց (Grapholita molesta Busck.)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Ավելին․․․