Արգենտինայում անօդաչուն թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է թափոնների պատճառով վարդագույն ներկված ծովածոցը (տեսանյութ)
Արգենտինայում անօդաչու սարքը թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է Չուբուտ նահանգի Կորֆո ծովածոցը, որը թունավոր թափոնների հետևանքով վարդագույն է դարձել, գրում է The Guardian-ը:
Փորձագետներն ու ակտիվիստները նշում են, որ աղտոտվածության պատճառը քիմիական նյութն է, որն օգտագործվում է արտահանման համար ծովախեցգետիններին պահպանելու համար: Գույնը պայմանավորված է նատրիումի սուլֆիտով, որը հակաբակտերիալ նյութ է. այն օգտագործվում է ձկան գործարաններում:
Տեղի բնակիչները բողոքել են Չուբուտ գետի շրջակայքում տհաճ հոտի և աղտոտվածության առնչությամբ. գետը թափվում է Կորֆո ծովածոցը:
Ավելին․․․