Խամենեին ներում է շնորհել և կրճատել 2825 իրանցի բանտարկյալի ազատազրկման ժամկետները
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներում շնորհել և կրճատել է 2825 իրանցի բանտարկյալի պատժաչափը, հայտնում է irna.ir-ը:
Համապատասխան առաջարկն արել է արդարադատության նախարարը՝ Կուրբան Բայրամի և Ղադիր Խումի տոների մեկնարկի կապակցությամբ. Խամենեին առաջարկին համաձայնել է:
Հունիսի սկզբին Այաթոլլահ Խամենեին ներում էր շնորհել և փոխել 5156 իրանցի դատապարտյալների պատիժները Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Ավելին․․․