Սաակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիին հայտարարել է, որ այս աշնանը կժամանի Վրաստան, թեև հայրենիքում հետախուզման մեջ է գտնվում:
«Վրացի ժողովուրդը ցանկանում է արժանապատվորեն ապրել և հաղթահարել աղքատությունը: Ժողովուրդը հոգնել է ապրել ճահճում, աղքատության մեջ, անհուսալիութան մեջ, որտեղ միակ հեռանկարը, որ ներկայացվում է մարդկանց, երկրից վտարումն է: Այդ ընտրությունները, այնուամենայնիվ, կկայանան, և ես կկատարեմ իմ պարտքը, որն ստանձնել եմ ժողովրդի և պատմության առաջ, այս անգամ Վրաստան կգամ քաղաքացիական հանրաքվեից առաջ: Այս անգամ Իվանիշվիլին չի կարողանա տրորել վրացի ժողովրդին, նրա իշխանությունն ավարտվել է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին սոցցանցում հրապարակված տեսաուղերձում:
Ավելին․․․