Հիմա լայն համախմբման ժամանակն է. 600 հզր-ից ավելի ընտրողները սկսում են հասկանալ, որ կոպիտ սխալ են արել՝ ձայն տալով Նիկոլին և որ վարչապետի պաշտոնում նրա մնալը նոր աղետների պատճառ է լինելու. Նազարյան
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չփոխեցին առկա իրավիճակն ու իրողությունները։ Այսօր հանրությունն արթնացավ եւ արձանագրեց, որ կրկին պատերազմ է, կրկին զոհեր ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդա, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը:
«Թուրքերը չեն հանդարտվում, չեն բավարարվում ձեռք բերածով։ Նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել։
Նիկոլի նմանատիպ գործողությունների եւ քայլերի առաջին փուլում մենք ունեցանք պարտություն, տարածքային հսկայական կորուստ, հազարավոր զոհեր։
Երկրորդ փուլում մենք արդեն իսկ ունենք զոհեր, բանակը, հանրությունը տեղյակ չէ, թե Նիկոլն ում հետ եւ ինչ է բանակցում։ Այս ամենի հետեւանքը կարող է լինել նոր ձախողումը, նոր պարտությունը։
Այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ այտարարությամբ հանդես եկան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները՝ անելով մի շարք կարեւոր եւ առանցքային շեշտադրումներ։
Այս իրավիճակում, կարծում եմ, պետք է ակտիվ քայլեր եւ քաղաքական գործընթաց սկսել, այդ թվում՝ ներառելով նրանց, ովքեր չեն քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, երկրում այնպիսի հանրային մթնոլորտ ձեւավորելու համար, որտեղ կգերիշխի՝ Նիկոլը չպետք է լինի վարչապետ պահանջը։