ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ -ին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօր հաղորդված վերջին միջադեպը: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սրման և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,-ասել է Հակը:
Ավելին․․․