Իրանում ահաբեկչություն ծրագրող խմբավորում է բացահայտվել. իսրայելական հետախուզության հետ կապ ունեցող լրտեսներ են ձերբակալվել
Իրանի հետախուզության հարցերով նախարարությունը լրտեսների խմբի է բացահայտել, որոնք առնչություն ունեն Իսրայելի հետախուզական պետական ծառայության՝ «Մոսադի» հետ:
Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, բացահայտված խմբավորումը մեծաքանակ զենք է տեղափոխել Իրան՝ զինված ապստամբություններ հրահրելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Նախարարության հակահետախուզական բյուրոյի տնօրենը հայտնել է, որ իրանցի ուժայինները ձերբակալել են «Մոսադի» ցանցի անդամներին, որոնք երկիր են ներխուժել արևմտյան սահմանով՝ իրենց հետ մեծ թվով զենք և պայթուցիկ բերելով: Վերջինիս խոսքով՝ ձերբակալված անձինք ծրագրում էին քաղաքային ապստամբություններ հրահրել, ինչպես նաև ահաբեկչություն կազմակերպել:
Ավելին․․․