Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը,հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը, որոշել է միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և քմահաճույքով քրգործեր քննող դատավորներ է նշանակում.փաստաբան
ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների (իրական անդամների) գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում...
Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ /քաղաքացիական թե քրեական/ չի քննվում օրենքի հիմնան վրա ստեղծված դատարանի կողմից դա փաստ է...