Եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում:
Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն:
Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր:
Այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից: Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ: