Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները
Ռուսաստանում սկսվում են կորոնավիրուսի դեմ հիմնովին նոր վեկտորային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Համապատասխան թույլտվությունը ստացել է կենսատեխնոլոգիական Biocad ընկերությունը, գրում է EAdaily լրատվականը:
Նոր պատվաստանյութը իրենից մոդիֆիկացված վեկտորներ է ներկայացնում:
Դրանք կրում են SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցի բեկորը կոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն: Պատվաստանյութի մեխանիզմի շնորհիվ rAAV- ով տեղափոխվող ԴՆԹ-ի տեղեկատվության իրացումը սահմանափակվում է ժամանակով`սա մեծացնում է դեղամիջոցի անվտանգության աստիճանը: