Բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի․ Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան հ/կ է հիմնել
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հ/Կ հիմնելու մասին․ «Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում եւ համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։
Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության եւ անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն եւ կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։
Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։
Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը։
Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։