Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Общество

«Պատերազմից երբեք չեմ փախնի, իմ պատիվն ամեն ինչից թանկ է». նահատակված Նարեկ Մանուկյանի մասին պատմում է մայրը

Նարեկը պատերազմի ժամանակ ասում էր՝ ամեն  ինչի պատրաստ ենք հայրենիքի համար: Մերժել է ցանկացած առաջարկ, որը եղել է առաջնագծից փախնելու մասին:  Ասել է՝ երբեք չեմ անի այդպիսի բան, իմ պատիվն ամեն ինչից թանկ է: 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Նարեկ Մանուկյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Մարինա Հովասափյանը, ուսուցիչ Կարինե Աշոտովնան և Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ Լյուբա Միրզոյանը:

Նարեկը միակողմանի ծնողազուրկ էր, տան ավագ որդին, չորս տարի առաջ կորցրել էր հորը: Նա սովորել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որից հետո 2018 թվականին ավարտելով 12-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, ապա ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դիզայնի բաժինը։ 

Հերոսը զբաղվել է անիմացիաներով և թարգմանություններ արել, ինչի համար նրան շնորհվել են մրցանակներ։ Մայրը պատմում է՝ տղան հրաշալի նկարում էր, գծագրում, նպատակ ուներ հոր գործը շարունակել. Հայրը հագուստի դիզայներ և մոդելավորող էր: Նարեկը նվագում և երգում էր, զբաղվում լողով, շատ էր սիրում կարդալ տարբեր լեզուներով։

Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ տիկին Լյուբան նշում է, որ Նարեկը յուրահատուկ է եղել դեռ առաջին դասարանից ու հայացքով անգամ հասուն տղա էր: «Հետ եմ նայում ու հիշում եմ, որ նրա աչքերը թախծոտ ու մտածկոտ էին: Նարեկի մասին անցյալով խոսել չի լինում: Նրանց դասարանում հիմնականում աղջիկներ էին, տղաները քիչ էին, իսկ Նարեկը նույն ժամանակ իր վրա պատասխանատվություն էր վերցրել պաշտպանել բոլոր աղջիկներին, իրենց դասարանի տղաներն էլ չարաճճի էին, իսկ Նարեկը չարաճճիի հետ չարաճճի էր, բայց նույն ժամանակ շատ հավաքված էր»:

Տիկին Մարինան նշում է, որ որդին երաժշտական մեծ ճաշակ ուներ, որն էլ ժառանգել էր ծնողներից: «Ինքնել կիթառ էր նվագում, սովորել և ավարտել էր: Շատ կամեցող էր, ինչ որ սովորում էր անպայման ընկերերին ոգևորում ու հետը տանում էր, ուզում էր, որ նրանք էլ զարգանային: Միշտ  ձգտում էր բարձունքների, որպեսզի շատ բան ունենար տալու մարդկանց:  Կիսվում էր իր գիտելիքներով և միշտ պաշտպանում էր թույլերին: Շատ խղճով Էր մի մրջյուն չէր տրորի: Շատ կենսուրախ և հումորով էր, լավ նմանակումներ էր անում և բոլորին դիպուկ կեղծանուններ կնքում»:

Մայրն ասում էր, որ Նարեկը երբեք մենակ չէր մնում,  ատ ընկերներ ուներ, հյուրասեր էր: «Երբեմն  կատում էի, որ իրերը չկան, հետո պարզում էի, որ նվիրել է ընկերներին: Ում ինչով կարողանում, օգնում էր: Զինակից ընկերները պատմում են, որ բանակում և պատերազմի ժամանակ բոլորի համար մեծ եղբայր էր: Ասում են՝ մեր մասին մեզնից շատ էր մտածում: Լինելով ջոկի հրամանատար՝ իր պարտքն է համարել ապահովել անվտանգությունը: Մի քանի անգամ վտանգելով իր կյանքը՝ իր վրա է վերցրել  որքի ողջ պատասխանատվությունը և խելամտորեն կարգավորել իրավիճակը»,- պատմել է մայրը:

Նարեկի դասղեկ Կարինե Աշոտովնան պատմում է, որ տղան տաղանդավոր էր, շնորհալի, բարի ու բոլորին օգնության հասնող.«Նարեկը տարբերվում էր բոլորից, նրա հայրենասիրությունը հենց դպրոցական տարիքից էր երևում, նրա պահվածքն արդեն ցույց էր տալիս, որ հայրենիքի համար է ապրում, հայրենիքին պիտանի լինելու համար է ապրում: Նա կարող էր ազատվել պարտադիր ծառայությունից, որովհետև տեսողության խնդիր ուներ, բայց գնաց, որովհետև այդպես էր պետք»:

Մայրն ասում է՝ Նարեկը զարմանալի ինքնավստահություն ուներ. «Երթուղայինների  մեջ երբեք չէր նստում, որքան էլ, որ ստիպեի, միշտ զիջում էր իր հերթը՝ տեղը տալով կանանց, մեծերին և փոքրերին: Երբեք փողոցն  անթույլատրելի հատվածով չէր անցում,  որքան էլ ուշանար: Դրսում  կամ քաղաքից դուրս գտնվելիս նույնիսկ մեկ մաստակ գետնին չէր նետում, ընկերներին էլ նույնը թույլ չէր տալիս: Հետը մի տոպրակ էր պահում աղբը հավաքում, այնքան, մինչև մի աղբարկղ գտնելը, ասում էր՝իմ պատվից վեր չէ»:

Մոր խոսքով՝ որդին ամեն ինչ մտածված էր անում, սնվելիս նույնիսկ հաշվարկում էր ծամելը, կերակրի արդյունավետությունը, սննդի կալորիականությունը և ընտանիքի անդամներին էլ սննդակարգ էր թելադրում:

Միրզոյան Լյուբան շեշտում է, որ Նարեկը ինչպես մյուս հերոսներն իր տեսակով հատուկ էր. «Նրա մասին խոսելիք միշտ հուզվում եմ, բայց չեմ կարողանում նրան չհիշել, որովհետև նա առանձնանում էր դասարանում, իր քայլերն այնպիսինն էին, որ հստակ երևում էր՝ ամեն քայլի համար պատասխանատու է, կշռադատող էր: Իր դասընկերուհիներին տուն էր ճանապարհում, որ մեկը չնեղացնի: Ցավում եմ, որ նա այլևս ներկա չէ, բայց հստակ կարող եմ ասել՝ Նարեկը գիտեր, թե ինչի համար է ծնվել»:

Նա նպատակ ուներ սովորել Եվրոպայում: «Ասում էր՝ ես պետք է հայտնի դառնամ , պետք է դու հպարտանաս իմ գործերով,  մամ,  ամեն ճաշից հետո ձեռքս համբուրում էր և շնորակալություն ասում: Ասում էր՝ ես իմ մամային թագուհու պես պետք է պահեմ: Վարդեր էր սիրում և սիրով նվիրում հաճախ»,- պատմում է մայրը:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարին: Երեք ամիս  ապանի զորամասում ծառայելուց հետո տեղափոխել է Կուբաթլույի  (Սանասար) N զորամաս,  որտեղ էլ ծառայել մնացած ամիսները:

Ծառայության ընթացքում Նարեկի ցուցաբերած բարձր պատրաստվածության և ամուր կամքի շնորհիվ նրան կրտսեր սերժանտի կոչում են տվել: Մայրն ասում է՝ Նարեկն առողջական խնդիրներ ուներ, հարավորություն ուներ ազատվելու ծառայությունից, բայց կտրականապես որոշեց՝պետք է ծառայի:

«Նարեկը  ջոկի հրամանատար էր, վայելում էր ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ համածառայակիցների սերն ու հարգանքը։  Ծառայակիցները պատմում են,  որ նա յուրահատուկ էր իր դրական, բանիմաց, խելացի, առաջնորդի ձիրք ունեցող, պահանջկոտ, սակայն չափազանց բարի կերպարով։  Ընկերներն ասում են, որ իրենից շատ բան կար սովորելու: Որդիս հմտորեն տիրապետել է իր զենքին՝ նռնականետին և պատերազմի ժամանակ բազում դիպուկ հարվածներ է հասցրել թշնամուն»,-ասում է մայրը:

Պատերազմի սկսվելու օրվա վաղ առավոտից Նարեկի զորքը տեխափոխվել է Ջաբրայիլի (Ջրականի) դիրքեր, որտեղ թեժ մարտերի ժամանակ Նարեկն իր ջոկատով մի քանի օր գտնվել է շրջափակման մեջ: Սակայն հետո մի կերպ կիլոմետրեր ոտքով կտրել, անցնելով՝ հասել են իրենց Կուբաթլույի զորամաս:

«Նարեկս 25 օր շարունակ առանց հանգստի  պայքարել է թշնամու դեմ, ամենուր առաջնագծերում է եղել: Հոկտեմբերի 17 -ին նահանջի հրաման ստանալով՝ Նարեկի զորքը տեղափոխել է Գորիս, որտեղից էլ անցել է Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը: Պատերազմի ժամանակ զանգում էր տուն,  հույս տալիս, թե ամեն բան լավ է լինելու: Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին գիշերը 22:00-ի սահմաններում:  22-ի առավոտյան՝ ժամը 6:46 ականի պայթյունից մահացու վիրավորվել է որդիս: Առաջինը զինակիցներն են իրեն հասել օգնության»,-ասում է մայրն ու նշում, որ որդու զոհվելու օրը իր ծառայության ավարտին մնացել էր ուղիղ 100 օր:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 22-ի առավոտյան թշնամու կողմից արձակված կասետային ականի պայթյունից, իսկ բեկորային հարվածը եղել է սրտի հատվածում:

Նարեկի ուսուցիչը վշտով է նշում, որ Նարեկի ֆիզիկական կյանքն այլևս ավարտված է. «Ցավալի է, որ Նարեկի կյանքն այդքան կարճ տևեց, որովհետև նա հայրենիքի համար կարևոր և մեծ մարդ կարող էր դառնալ: Դեռ շատ ենք ցավելու կատարվածի համար, որովհետև այդպիսի երեխաներին կորցնելուն համակերպվելը հնարավոր չէ»:

Տիկին Աշոտովնան հիշում է՝ Նարեկի հետ վերջին անգամ խոսել է դպրոցի ավարտական միջոցառմանը, Նարեկը հենց ավարտական միջոցառմանը երգել է հայրենասիրության մասին երգ, առանց որևէ մի րոպե մտածելու՝ պատրաստակամորեն ասել է, որ կերգի բեմից: «Սա էլ էր ցույց տալիս նրա մարդ տեսակը, նրա պատրաստակամ լինելը: Նա մի մարդ էր, որ իր շրջապատում ամեն ինչ փոխում էր դեպի միայն դրականը: Նա իրական հերոս է և ցավում եմ, որ այն սերը, որ ունենք նրա հանդեպ, այն գովեստի խոսքերը ասում ենք նրան, նա չի լսում: Եթե Նարեկն այսօր լինել ու տեսներ պատերազմի այս ավարտը, վստահ եմ, որ մինչև վերջ կասեր, որ մենք դեռ հասնելու ենք մեր հաղթանակին: Նարեկը հրաշք բալիկ էր և ավելի մեծ պայծառ հրաշք կլիներ, եթե կյանքը չավարտվեր»,- պատմում է ուսուցիչը:

Ավելին․․․