5 բերման ենթարկված, ատրճանակներ, հրացաններ, դանակներ, մահակներ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները Արմավիրի մարզում
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։