Բելգիայում հեղեղումից վնասը գերազանցում է 10 միլիարդ եվրոն
Բելգիայում հուլիսի 14-16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվրոն, վերջնական գումարը հայտարարված չէ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մանրամասնելով, որ հեղեղումն ամենածանրն էր վերջին 100 տարվա ընթացքում:
«Հեղեղումից նախնական վնասը գնահատվում է Վալոնիայի (Բելգիայի հարավային ֆրանսալեզու տարածաշրջան) կառավարության կողմից, այն արդեն գերազանցում է 10 միլիարդ եվրոն»,- նշել է RTL-TVI հեռուստաալիքը: Շաբաթվա սկզբին Վալոնիայի կառավարությունը հայտարարել է տարածաշրջանում վերականգնման օժանդակման անհետաձգելի ծրագրի ստեղծման մասին՝ 2 միլիարդ եվոյի ծավալով:
Ավելին․․․