Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 228 161 է, մահվան դեպքերինը՝ 5688
Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 161-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4575 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հուլիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1113 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5688-ի: