Պանամայի ափերի մոտ 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պանամայի ափերի մոտ 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, գրում է RT-ն:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Պանամայի Չիրիկու նահանգից 80 կմ հարավ:
Օջախը տեղակայված էր 10 կմ խորության վրա: