Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Նարեկացին և Ալֆրեդ Շնիտկեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նարեկաբուժությունը վաղուց է հայտնի մեր ժողովրդին, հայտնի է նրան իր պատմության ողջ ընթացքում: Իսկ վերջին շրջանում խոսքով բուժվելու պրակտիկան վերստին մտնում է շրջանառության մեջ ու կրկին ընկալելի դառնում մարդկանց:

Իսկ Նարեկացու` աշխարհի ամենամեծ սրբերից մեկի ամենամեծ մեղքերի խոստովանությունը մաքրում է մադու հոգին ու բուժում նրա մարմինը: Սա արդեն հայտնի է: Բայց հայտնի է և, որ տեղի է ունենում մաքուրի, աստվածայինի երկրպագության ծես, երբ կարդում ես Մեծ Մեղավորի մատյանը ու ընկղմվում մեղքի խոստովանության խորխորատների մեջ: Մեղավոր հոգու խռովքը քեզ մոտեցնում է Արարչին ու դառնում համադարման ոչ միայն հոգու և մարմնի, այլև ծնունդ է տալիս նոր խոսքի ու նոր ստեղծագործության: Միայն թե հողը լինի, ու պարարտ լինի այն, պատրաստ` ծլարձակումի:

Ահա մի պատմություն, թե ինչպես է նարեկացիական խոստովանությունն ամոքել կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեին և ծնունդ տվել մեր ժամանակներում ստեղծված մի մեծագույն գործի` նրա «Կոնցերտ երգչախմբի համար» մեծածավալ ստեղծագործությանը:

Իսկ այդ մասին պատմում է մեր մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը: Եվ դեպքը տեղի է ունեցել նրա «ձեռամբ»:

Մաեստրոն մտերիմն էր Շնիտկեի: Իսկ վերջինս թե ինչպիսի մեծության կոմպոզիտոր է, ասենք միայն, որ նրա ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով Գերմանիայում հատուկ հիմնվել է առանձին ինստիտուտ: Նա համաշխարհային երաժշտարվեստում ամենահայտնի անուններից է, որի գործերն ասօր հնչում են ամենուրեք, կատարվում են աշխարհի ամենատարբեր երկրներում:

Ինչպես ասացինք, մեր մաեստրոն մտերմ էր նրան: Նրանց ընկերությունը և՛ մարդկային–մտերմական էր, և՛ ընկերություն էր ստեղծագործական հարցերի շուրջ: Մշտապես, Մոսկվա գնալիս, այցելում էր Շնիտկեին: Զրուցում էին ամենատարբեր բաներից, քննարկում ամանատարբեր հարցեր, նաև իրենց վերջին ստեղծագործություններն էին միմյանց ներկայացնում ու ստանում ընկերոջ կարծիքը:

Այս անգամ, երբ մաեստրոն Մոսկվա գնաց, իր հետ վերցրել էր Նարեկացու «Մատյան ողբերգության»–ի ռուսերեն թարգմանության երկուական օրինակ: Մեկը նախապես նվիրեց իր վաղեմի բարեկամ Նատալյա Գուտմանին: Մյուսը պայուսակի մեջ էր:

Գնաց Շնիտկեին այցելության: Նրան գտավ ահավոր տրամադրության մեջ. այդ օրերին մոսկովյան թերթերից մեկը կոմպոզիտորի վերաբերյալ մի հրապարակում էր արել, որն անասելի ցավ էր պատճառել նրան:

Երկար զրուցեցին: Շնիտկեի ընկճվածությունը չէր անցնում: Տիգրան Մանսուրյանը երբ ուզում էր դուրս գալ, հիշեց, որ պայուսակի մեջ Նարեկացու գիրքն է: Մտածեց, որ հենց սա կարող է լինել այն դարմանը, որն ընկերոջը կօգնի ու դուրս կբերի այդ վիճակից: Մեկնեց նրան գիրքն ու առաջարկեց այն կարդալ:

Շնիտկեի համար ասենք, որ նա խորը հավատացյալ անձնավորություն էր: Իսկ կյանքի վերջին տարիներին ուներ իր խոստովանահորը, որի հետ անընդհատ կապի մեջ էր ու սեփական մեղքերի խոստովանությամբ էր գտնում հոգեկան հանգստությունը:

Տիգրան Մանսուրյանը վերադարձավ Երևան: Անցել էր մի որոշ ժամանակ, Մոսկվայից զանգ հնչեց. Շնիտկեն էր:

– Գիտե՞ս,– ասաց,– երգչախմբի համար գործ եմ գրել Նարեկացու մատյանի հիման վրա:

Նախկին ընկճվածության նշույլն իսկ չկար. ձայնն առույգ էր, տրամադրությունը` բարձր: Մանսուրյանը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել:

…1988 թվականին էր արդեն. ԱլՖրեդ Շնիտկեի այս գործն արժանացավ Լենինյան պետական մրցանակի: Երբ այդ մասին ծանուցեցին կոմպոզիտորին, նա դիմում գրեց հանձնաժողովին ու հարժարվեց մրցանակից: Պատճառն այսպես ձևակերպեց. չեմ կարող մրցանակ ստանալ մի ձեռքից, ով ժխտում է Աստծո գոյությունը, երբ տվյալ տեղծագործությունը գրվել է մի բանաստեղծի հետ, ով ամբողջությամբ Աստծո հետ է:

Վերջում ասենք, որ Ալֆրեդ Շնիտկեի վրա հատկապես հզոր ազդեցություն էր թողել մատյանի երրորդ գլուխը: Նրա ստեղծագործական երկունքին նպաստել էր հատկապես տվյալ խոսքերի էներգետիկ ուժը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում