ՍԴ–ն հրապարակել է ԱԺ ընտրությունների արդյունքների դեմ ներկայացված դիմումները մերժելու մասին ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով ամբողջական որոշումը։
Հիշեցնենք, որ նշյալ կուսակցություններն ու դաշինքները պահանջում էին անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, այսինքն՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին։