Վազգեն Ռշտունին վաճառել է 10 միլիոն դրամանոց ավտոմեքենան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին նախորդ տարի վաճառել է իր 10 միլիոն դրամ արժողությամբ «BMW X5 V8 4.4» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վազգեն Ռշտունիի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 35 միլիոն դրամ և 42 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները ստացվել են 8 միլիոն 547 հազար դրամ աշխատավարձից:
37–ամյա դատավորը համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո նշանակվել է Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնի իրավաբան։ 2005–2006 թթ. աշխատել է որպես Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ: Իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է արդեն մոտ 3 տարի՝ 2014 թ. դեկտեմբերի 13–ից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում