Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց (տեսանյութ)
Դատարանը մերժեց Արամ Վարդևանյանի միջնորդությունը, Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց: Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ հայտնեց դատավոր Վահե Միսակյանը: Դատավորը նշեց, որ որոշումը կտրամադրվի լրացուցիչ:
Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քննում էր Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը: