Զելենսկին Ռուսաստանն անվանել է սպառնալիք «ամբողջ մայրցամաքի համար»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Ռուսաստանի Դաշնության ագրեսիան» նպատակ ունի դանդաղեցնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի շարժը դեպի եվրոպական ինտեգրում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Զելենսկիի կարծիքով՝ Մոսկվան սպառնում է «ամբողջ մայրցամաքին»: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրամիությունը դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է ցույց տա ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների հստակ տեսլականը, հակառակ դեպքում ինքը չի հասկանում դրա նպատակահարմարությունը:
«Եթե Բրյուսելը երկաթյա աջակցություն չցուցաբերի մեր 3 երկրների եվրոպական ձգտումներին, ապա ինչ-որ մեկը ցույց կտա իր զենքի երկաթե մկանները մեր 3 պետական սահմանների մոտ: Եվ սա, իմ կարծիքով, սպառնալիք է ոչ միայն մեր 3 երկրների, այլ ամբողջ մայրցամաքի համար»,- ասել է Զելենսկին Բաթումիի միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցում էին «ասոցացված տրիոյի» առաջնորդները (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա):
Ավելին․․․