ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Մեզ համար ամենևին անակնկալ չէր, եզրափակիչ խոսքումս հայտարարել եմ այդ մասին, որովհետև ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում, ՍԴ որոշումից հետո լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։