Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Ալիևը հայտարարություններն «ավելի խրոխտ է անում», քանի որ իր դիմաց ունի մի իշխանություն և դրան սատարող հասարակության մի շերտ, որն այլևս չունի դիմադրողականություն․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում նոր բան չկա։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, հիմա սակայն իրողություններն են փոխվել, և ինքը դրանք երեք հարթություններում է դիտարկում։

«Առաջինն այն է, որ Ալիևի՝ Զանգեզուրի, Սևանի, Երևանի հետ կապված այս հայտարարությունները նպատակ ունեն ներքին լսարանին նոր գաղափարով սնուցելու։ Երկար տարիներ Ադրբեջանի պետական քարոզչությունը և այդ հասարակության ինքնությունը ձևավորվում էր Ղարաբաղի հարցի, օկուպացիայի գաղափարի շուրջ։ Հիմա նրանց պետք է նոր գաղափար, իսկ Արցախի օկուպացիայից հետո իշխանական պատգամավորների, քարոզչամեքենայի կողմից անմիջապես հրապարակ նետվեց Զանգեզուրի գաղափարը որպես միավորող մի հանգամանք։ Երեկվա Ալիևի խոսքում դա ակնհայտ երևում էր։ Այսինքն՝ հասարակությանը ներկայացվում է նոր թիրախ, և հասարակությունը դա շատ լավ ընկալում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ...Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ասել էր Ալիևը Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ստացվում է, որ ադրբեջանական հանրությանը, որը, առանց այն էլ հայատյաց է, հրամցվում է նոր գաղափար՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը տիրելու։

«Երկրորդ հանգամանքն այն է, որ եթե նախկինում Ալիևի խոսքերը ընկալվում էին որպես պարտված երկրի՝ տրամաբանությունից զուրկ, էմոցիոնալ, կոմպլեքսներից բխող հայտարարություններ, հիմա արդեն՝ Արցախի օկուպացիայից հետո միջազգային հանրության համար առաջին հերթին (չնայած մեր ամբողջ պատմության ընթացքում մենք տեսել ենք, որ այն ունեցել է զրոյական նշանակություն- Ռ․ Մ․)  պետք է դրանք ընկալվեն միջազգային իրավունքի և տարբեր միջազգայնորեն ամրագրված իրավունքների ոտնահարում․Ալիևն արդեն բացահայտ խոսում է այլ երկրի մայրաքաղաքի մասին հավակնությունների վերաբերյալ։ Այն դեսպանները, որոնք հրճվանքով այցելել էին Շուշի, երևի թե իրենց երկրների ղեկավարությանը պետք է ներկայացնեն, որ սա ոչ թե 21-րդ դարի ղեկավարի արտահայտվելու ոճ է, այլ՝ նախնադարյան հասարակությանը հատուկ ոճ»,- ասաց նա

Նրա դիտարկմամբ՝ այստեղ է, որ ՀՀ համապատասխան մարմինները պետք է արձագանքեն և ոչ հերթապահ հայտարարություններով։ «Լավագույն խաղաքարտ է տրված Հայաստանին, որը նա պետք է օգտագործի միջազգային տարբեր հարթակներում, եռակողմ բանակցությունների ժամանակ․ սա ասում է երկրի ղեկավարը, պաշտոնական հայտարարություն է և դրանից հետո խոսել տարածաշրջանային խաղաղության և այլնի մասին, ուղղակի անհեթեթություն է»,- ասաց նա՝ նշելով, որ ստեղծվել է հնարավորություն Հայաստանի համար՝ իր դիրքերը ամրապնդելու միջազգային ասպարեզում, իսկ դրա համար հմտություններ են պետք։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Ալիևը հիմա է նման հայտարարություններն «ավելի խրոխտ անում», քանի որ իր դիմաց ունի մի իշխանություն և այդ իշխանությանը սատարող հասարակության մի շերտ, որն այլևս չունի այն դիմադրողականությունը, որն ուներ Հայաստանը նախկինում։

«Եթե նախկինում սահմանային միջադեպ էր տեղի ունենում, և մենք զոհ էինք ունենում, Հայաստանը հանդես էր գալիս հայտարարությամբ, որ անպայմանորեն համարժեք, ասիմետրիկ պատասխան տրվելու է, և ադրբեջանական կողմից նույնպես վնասներ են լինելու։ Հիմա սահմանային միջադեպերը՝ առևանգումները, սպանություններ և այլն, որևէ համարժեք արձագանք չեն ունենում, և Հայաստանն այդ մասին չի էլ հայտարարում,- ասաց նա, ապա հավելեց, որ նույնը վերաբերում է քաղաքական մնացած հայտարարություններին,- Ալիևը տեսնում է, որ Հայաստանում մի իշխանություն է, որին ընտրել է հասարակության մի շերտ, որն ասում է՝ «Շուշին թուրքական է, թող Ալիևը գա, մեզ կոտորի, միայն թե նախկինները չգան»։ Բնական է, որ Ալիևի հայտարարություններն ավելի համարձակ ու խրոխտ են լինելու»։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հայտարարություններին այսօրվա արձագանքին՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս անգամ արձագանքի բացակայությունը որևէ կերպ չէր ընկալվի։

«Կարծում եմ, որ արձագանքը չպետք է լինի սիտուատիվ, և ձևակերպումներն ու դրանց տակ դրված տեսությունները շատ ավելի հիմնավոր ու խորքային պետք է լինեն։ Սա հնարավորություն է Հայաստանի համար, և ոչ թե սահմանազատման և այլնի հետ կապված, որոնց մասին նշեց Փաշինյանը, այլ՝ պետք է շեշտը դրվի, որ սա միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների կոպիտ ոտնահարում է, երբ միջազգայնորեն ճանաչված երկրի մայրաքաղաքի հանդեպ մեկ այլ երկրի ղեկավար հավակնություններ է ներկայացնում, ընդ որում, բարձրաձայն»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը կարծում է, որ կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությունը պարտադիր էր, բայց պետք է համալրվի նոր թեզերով և չբավարարվի միայն դրանով, պետք տեղափոխվի մեր միջազգային գործընկերների հետ տարբեր հարթակներ։

Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին, որ Ալիևը տապալում է եռակողմ համաձայնության, սահմանագծման և սահմանազատման գործընթացների իրականացումը՝ նա նշեց, որ ի սկզբանե էր կանխատեսելի, որ Ալիևի նպատակը ոչ թե խաղաղությունը կամ Արցախի մի հատվածի «դեօկուպացիան էին», այլ Հայաստան պետության «չգոյությունն էր»։

«Հիմա հաղթողի հոգեբանությամբ և հաղթողի իներցիայով չի փորձելու կանգ առնել և տապալելու է ցանկացած պայմանավորվածություն, ցանկացած հարթակ՝ ձգտելով ավելիին, որովհետև հիմա նրա մոտ ձևավորվել է պատմական շանս՝ իր նպատակը, երազանքը ի կատար ածելու՝ Հայաստանը ոչնչացնելու․ բոլոր նախապայմանները դրա համար կան՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքին քաղաքական վիճակը, և՛ բանակի վիճակը ու նաև այս իշխանությունների գոյությունն ու հասարակական տրամադրություններն ու անհամերաշխությունը։ Այնպես որ, ես կարծում եմ, որ սրանք շատ բնական զարգացումներ են, և ակնկալել, որ նման երկիրը կարող է հարգել որևէ պայմանավորվածություն, միջազգային իրավունք, ուղղակի միամտություն է»,- ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանն այս համատեքստում նկատեց, որ այս իրավիճակում մենք անընդհատ բախվելու ենք նման անակնկալների, և հակառակ այն լավատեսությանը, որ իշխանությունները փորձում են տարածել, թե ահա մեզ մոտ խաղաղություն կլինի, սահմանազատում կլինի և այլն, բախվելու ենք այն իրականության հետ, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունները հայտարարելու են, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ «Սա դառնալու է մեր իշխանությունների ամենաշատ կրկնվող հայտարարություններից մեկը»,- ասաց նա։

Խոսելով միջազգային հարթությունում Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցների, գործընկերների, նրանց կողմից հնարավոր սատարման մասին՝ նա նկատեց, թե ակնհայտ է, որ երկրորդն ունի կարևոր դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի և ունի գործընկերներ, որոնց թիվն ավելանալու միտում ունի։

«Չմոռանանք Պակիստանի պարագան, այլ երկրների պարագան՝ Իսրայելի, Շուշի այցելած երկրների մի հատվածը, «քաղաքակրթության կղզի» Մեծ Բրիտանիան և այլն, որոնք բացահայտ կամ ոչ բացահայտ սատարում են Ադրբեջանին և շարունակելու են սատարել»,- ասաց նա։
Ավելին․․․