ԱՀԿ-ն պատրաստվում է կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլն անցկացնել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Մենք անցկացրել ենք ծագման ուսումնասիրության առաջին փուլը, և այն որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն եղել են նաև որոշակի խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել»,- նշել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ խնդիրներից մեկը «համավարակի սկզբին առնչվող տեղեկությունների հասանելիությունն» է:
«Այժմ մենք այդ ուսումնասիրության երկրորդ փուլն ենք մշակել և խնդրում ենք Չինաստանին թափանցիկություն դրսևորել»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը: Ինչպես նա շեշտել է, խոսքը նախևառաջ այն տեղեկության մասին է, որն ԱՀԿ-ն խնդրել է կապված համավարակի նախնական շրջանի հետ:
Ավելին․․․