Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Ժնևում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը  տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:  ՀՀ Մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 37 ելույթներով, որոնցում, մասնավորապես ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանձնառության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնակցել է կանանց իրավունքների, խտրականության, ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարի, արտադատական ու կամայական մահապատիժների դեմ պայքարի, խոսքի ու հավաքների ազատության, կլիմայի փոփոխության, կրթության իրավունքի, թրաֆիքինգի, ներքին տեղահանված անձանց ու միգրանտների, ԿՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ քննարկումներին։ 

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային հանրության ջանքերում մեր երկրի ներդրմանը։ Հատուկ խորհրդականի մասնակցությունը ՄԻԽ նստաշրջանին ամրագրված էր Հայաստանի կողմից հեղինակված և ՄԻԽ կողմից նախորդ տարի ընդունված Ցեղասպանության կանխարգելման մասին համար 43/29 բանաձևով։ 

Մի շարք քննարկումների առարկա է՝ դարձել ձեռնարկատիրությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ դրան վերաբերող ՄԱԿ ուղենշային սկզբունքների հաստատման 10-ամյակի առթիվ։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՄԻԽ հատուկ պանելային քննարկում է գումարվել «Մարդու իրավունքների տարածումը սպորտի և օլիմպիական գաղափարների միջոցով» խորագրի ներքո։ ՄԻԽ-ը նաև անդրադարձել է առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակին:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ ներկայացուցչությունը մանրամասն լուսաբանել  և ՄԱԿ անդամ երկրների ու համապատասխան կառույցների ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, իրականացրած պատերազմի հանցագործություններին, մարդու իրավունքների միջազգային իրավապայմանագրային համակարգի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին:

Ներկայացվել են հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքների հիման վրա անցկացվող թատերականացված դատավարությունները, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, Ադրբեջանում հայերի հանդեպ ամենաբարձր պետական մակարդակով տարվող համակարգված ռասիստական քարոզչությունը և դրա անընդունելի դրսևորումները, այդ թվում վերջերս բացված այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»:

Շեշտվել է, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ինչպես նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի կոչերը և հստակ հարցադրումները, որոնք շարունակաբար անպատասխան են մնում: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հանդեպ համարժեք միջազգային արձագանքի պակասը հանգեցրել են վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ նկրտումների ու ոտնձգությունների: Վերոնշյալ հարցերի շուրջ ելույթներ ունենալուց բացի, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տարածել է նաև մի շարք հայտագրեր։

ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի և հետաքննող մեխանիզմների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Արցախի ժողովրդի դեմ հրահրված պատերազմում։ Հայաստանը պնդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված և մի շարք պետությունների կողմից պաշտոնապես հաստատված այս փաստերը պետք է մանրակրկիտ միջազգային հետաքննության առարկա դառնան:

Ավելին․․․