Մելիքսեթ Պողոսյանի որդին հանել է ինքնաձիգը և անկանոն կրակ բացել․ նոր մանրամասներ Գորիսի կրակոցներից
Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է ինքնաձիգը և անկանոն կրակ բացել։ Վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի ազգականը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է: