Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը 2018-ից մինչ օրս ունի մեկ սկզբունք՝ բոլոր կադրերը պետք է հավատարիմ լինեն անձամբ իրենց․ Արմեն Բադալյանը՝ Արմեն Գրիգորյանի նշանակման մասին

Արտահերթ ընտրությունները մեծամասամբ ոչինչ չփոխեցին, քանի որ այն խնդիրը, որը առկա էր, այդպես էլ մնաց, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների ընթացքին և հետընտրական փուլին:

«Ընտրությունների ազնվությունը, թափանցիկ ընթացքը մեծ հարցականի տակ է, քանի որ ընդդիմադիր ուժերի կողմից ՍԴ ներկայացված փաստարկները բավականին հիմնավոր են, և նրանք ցույց են տալիս, որ արդար-ազնիվ ընտրություններ տեղի չեն ունեցել, իսկ եթե այդպիսի ընտրություններ չեն եղել, բնականաբար չի լուծվել ամենակարևոր հարցը՝ իշխանությունը, որը Հայաստանին տարավ պարտության, չի փոխվել, եթե այն դեռ չի փոխվել, ապա ճգնաժամը չի ավարտվել»,- ասաց Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նաև անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին, հետագա գործողություններին և պայմանագրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նշելով, որ միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանի հանրությունը հրապարակային կերպով որևէ կերպ չի դիմադրում կեղծ ընտրություններին և իշխանության վերարտադրմանը, իսկ դա ունենալու է ցավալի հետևանքներ Հայաստանի համար:

«Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի բոլոր այն ծրագրերը, որոնք միջազգային խաղացողները կպարտադրեն Հայաստանին։ Եթե միջազգային խաղացողները տեսնեն, որ հասարակությունը չի դիմադրում կեղծված ընտրություններին, որի արդյունքում իշխանությունը պահպանվում է, միջազգային հանրությունը պարտադրելու է բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են իրենց շահերից, այսինքն՝ նույն միջանցքի բացումը, նոր տարածքների հանձնումը և այլն»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը նաև անդրադարձավ Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացին և նշեց, որ ՍԴ որոշումից են կախված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետագա գործողությունները:

«Կախված նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշումներ կկայացնի, այդտեղից տարբեր լուծումներ կարող են լինել, բայց Սահմանադրական դատարանը կկայացնի այն որոշումը, որը միշտ է եղել, այսինքն՝ տեղի ունեցած ընտրախախտումները էականորեն չեն ազդել ընտրական գործընթացի վրա և բնականաբար չի պարտադրի ձայների վերահաշվարկ և չի չեղարկի արտահերթ ընտրությունների արդյունքները»,- նշեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը նաև ընդգծեց, որ երկու դաշինքների ներկայացուցիչները ՍԴ որոշումից հետո պետք է գնան և վերցնեն մանդատները և ծավալեն օրենսդրական գործունեություն, այդ դաշինքներին ընտրած մարդկանց իրավունքները չպետք է անտեսվեն խորհրդարանում։ Նա նաև մատնանշեց, որ ընդդիմադիր թևի պատգամավորները հնարավորություն են ունենալու նաև միջազգային կառույցների անդամներ դառնալ:

«Այդ ընտրազանգվածի շահերը պաշտպանող օրենսդրական գործունեություն պետք է իրականացվի երկու դաշինքների կողմից: Նրանք պետք է օգտագործեն խորհրդարանի գլխավոր ամբիոնը, որպեսզի խորհրդարանի և պատգամավորի լիազորությունների մեջ մտնող բոլոր հնարավոր գործունեությունները իրականացվեն հօգուտ ժողովրդի»,- ընդգծեց նա:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի երեկվա ասուլիսին և մեկնաբանեց Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, որ փողոցային պայքարը շարունակվելու է և առաջիկայում կարևորվելու են անհնազանդության ակցիաները:

«Գործողությունները պետք է լինեն համակարգված։ Եթե միայն փողոցային պայքարն առաջ տանեն, հաջողության չեն հասնի, ինչպես նաև, եթե առաջնորդվեն միմիայն խորհրդարանական պայքարով, բայց երկու պայքարների միջոցով, այսինքն՝ խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի մեթոդներով, ապա նրանք կհասնեն հաջողության, որտեղ դրված կլինեն հստակ պահանջներ, բայց ուղղակի հանրահավաքներ կազմակերպելն իր պտուղները չի տա»,- ասաց Արմեն Բադալյանը:

Նա նաև խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին՝ ընդգծելով, որ ռուսական կողմի համար պահանջ է եղել, որ Արմեն Գրիգորյանը լքի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանին ԱԳ փոխնախարար նշանակելով՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ ուզած-չուզած ինքը հաշվի է առնում ռուսական կողմի պահանջները:

«Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նույնն է, ինչ 2018 թվականին, և այդ գործունեության մեջ ընկած է մեկ սկզբունք, որ բոլոր կադրերը պետք է հավատարիմ լինեն անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանի որ այս իշխող ուժը 2018-ից մինչ օրս չունի պատկերացումներ Հայաստանի ապագայի վերաբերյալ և այն սկզբունքը, որ կադրերը պետք է նշանակվեն ապագա կառուցելու համար,  բացակայում է, և այս խնդիրը հատկապես առկա է դատաիրավական համակարգում»,- մեկնաբանեց նա:

Ավելին․․․