Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Որևէ մասնագետ չի ցանկացել իր անունը կապել պետական դավաճանության հետ, նախընտրել են մեկին, ում համար «հայրենիք» հասկացողություն չկա․ Ղազինյանը՝ Գրիգորյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժն ունի կադրային շատ լուրջ դեֆիցիտ, չունի մասնագիտացված, բարձր պրոֆեսոինալիզմով կադրային բանկ, որովհետև մասնագետները հրաժարվում են ուղղակի աշխատել այս նրանց հետ՝ ունենալով արժանապատվություն և հայրենասիրություն։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելուն և խոսակցություններին, որ նա հավակնում է զբաղեցնել նաև արտգործնախարարի պաշտոնը։

«Պետք է նախ գնահատել տվյալ անձի վերջին 3 տարիների ծավալած գործունեության աշխատանքային ունակությունները և գաղափարական հենքը։ Լինելով Հայաստանի անվտանգային քաղաքականության մշակման համար պատասխանատու և լիազորված միակ և բացառիկ մարմնի ղեկավար կազմում՝ ամբողջությամբ տապալել է Հայաստանի անվտանգային քաղաքականությունը բոլոր ոլորտներում՝ սկսած ռազմականից, վերջացրած դեմոգրաֆիականով, տնտեսականով և իրավականով։ Նա կատարելապես ձախողված քաղաքական գործիչ է և որևէ հաջողության իր կյանքում չի հասել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

Նշենք նաև, որ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, և կառավարության ձևավորումից հետո արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու է Արմեն Գրիգորյանը, չնայած նրան, որ հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հավելենք նաև, որ որ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին։

Արթուր Ղազինյանի մատնանշմամբ՝ եթե սրանից 3 տարի առաջ ենք գնանք, կնկատենք, որ Արմեն Գրիգորյանը զբաղվել է միջազգային ֆինանսավորմամբ կազմակերպությունում հակակոռուպցիոն ծրագրերով, չունի ոչ մի մասնագիտական պրոֆիլավորում անվտանգության և հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում։

«Եզրակացությունն այստեղ պետք է անել երկու դաշտում՝ առաջինը քաղաքական, որ Հայաստանը վերցնում է այն ուղղությունը, որի մասին երկար ժամանակ ահազանգում, տագնապ էի հնչեցնում․ տեղի է ունենում Հայաստանի անջատում հայ-ռուսական հարաբերությունների տիրույթից և առավել սերտ ինտեգրում թուրքական, ադրեբեջանական ընդհանրության մեջ։ Երկրորդը այն է, որ այդ սուբյեկտը համաձայնվել է իր վրա վերցնել ապագայում սպասվող զգայուն, բարդ հարցերի լուծման դիվանագիտական ճակատի ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց նա։

Նրա համոզմամբ՝ մենք այս դեպքում գործ ունենք բացառապես քաղաքական նշանակման հետ՝ Հայաստանի համար ցավոտ, բարդ խնդիրների լուծման մանդատի հետ։   

«Որևէ մասնագետ, պրոֆեսիոնալ չի ցանկացել իր անունը կապել այս պետական դավաճանության մասշտաբային ծրագրի հետ, հետևաբար նախընտրել են մեկին, ում համար հայրենիք հասկացողություն գոյություն չունի, ում համար ազգային արժանապատվություն գոյություն չունի։ Նա պատրաստ է կատարել ցանկացած քայլ, որն իրենից կպահանջի այս իշխանությունը»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանի նշանակմամբ, ըստ Արթուր Ղազինյանի, ՀՀ ներկայիս իշխանությունները չեն վախենում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ, ինչպես ինքն է վստահ՝ նրանք հետևողական կատարում են իրենց՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու ծրագիրը։

«Այսինքն՝ նրանք ընտրել են թուրքական վեկտորը, որովհետև ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական վեկտորի Ռուսաստանին այլընտրանքը Թուրքիան է․ չկա՛ Եվրամիություն, չկա Միացյալ Նահանգները։ Այդ բոլորը կեղծ են, մենք պետք է ընտրություն կատարենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ցանկացած քայլ՝ ուղղված Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամության դեմ, պետք է որակվի որպես թուրքական ուղղվածության գործողություն»,- ասաց նա։

Ավելին․․․

Աղբյուր