Բաքվում կայացել է Էդուարդ Դուբակովի գործով հերթական դատական նիստը. դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել
Բաքվում կայացել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ քրեական գործի դատալսումները, վերջինիս մեղադրում են Արցախյան պատերազմի ժամանակ «անօրինական զինված խմբավորման կազմում մարտերին մասնակցելու» մեջ:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը, Բաքվի ծանր հանցագործությունների քննման դատարանում կայացած լսումներն ավարտվել են: Դատախազը Դուբակովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դուբակովի փաստաբանը դատալսման ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալը ներգրավված է եղել զորավարժություններում, սակայն չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ: «Խնդրում ենք այս փաստն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասել է փաստաբանը:
Ավելին․․․