Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: