Ձյան և ժայռի տակ` 300 մետր խորությամբ. Արկտիկայում սկսել են երաժշտության ստորգետնյա շտեմարան կառուցել
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն արշիպելագի տարածքում երաժշտության ստորգետնյա շտեմարանի շինարարություն է սկսվել` Դատաստանի օրվա համար: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն` վկայակոչելով Արկտիկյան և անտարկտիկյան գիտահետազոտական ինստիտուտի թելեգրամյան ալիքը, կառույցի շինարարությունը, որը գտնվում է 300 մետր խորությամբ, նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի սկզբին:
«Կառույցը գտնվելու է ձյան և ժայռի տակ` 300 մետր խորությամբ և պետք է ծառայի առնվազն 1000 տարի: Երաժշտության պահպանման արխիվացման համար կիրառվելու են Piql նորվեգական ընկերության հատուկ տեխնոլոգիաները»,- ասվում է թելեգրամյան ալիքի էջում:
Սկզբնական շրջանում շտեմարանում կպահվեն տեղական երաժշտական ոճերը, այնուհետև այլ ժանրեր կավելացնեն:
Ավելին․․․