Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին հուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը:
Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ:
Քննարկումն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ: