Սևանում ջրասուզակները քաղաքացիներին օգնել են ափ դուրս գալ
Հուլիսի 11-ին, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ղ․ Խ․-ին (ծնված 1994 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 1994 թ․)։
Հուլիսի 11-ին, ժամը 14:39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով լողալով ափից հեռացել է մոտ 70 մ և չի կարողանում վերադառնալ:
Ջրասուզակներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն և դուրս բերել ափ:
Հուլիսի 11-ին, ժամը 15:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հյուսիսային մասում՝ «Ծիծեռնակ» կոչվող լողափում, քաղաքացիները` թվով 10 հոգի, նավակով հեռացել են ափից և չեն կարողանում հետ վերադառնալ․ նավակը ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։
Ջրասուզակները Սևանա լճի հյուսիս-արևմտյան հատվածում ափ են դուրս բերել նավակը, Հ․ Ա․-ին, Մ․ Մ․-ին և 8 ուղևորի:
Հուլիսի 11-ին, ժամը 16:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված մոտորանավակ։
Ջրասուզակներն ուղղել են մոտորանավակը և դուրս բերել ափ:
Ավելին․․․
Աղբյուր