ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ-ի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին». Վարդևանյանը՝ ՔՊ-ի՝ ՍԴ յերկայացրած դիրքորոշման մասին
Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե, «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց այլ ծանրաբեռնվածություն ունի։
Աղբյուր