Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել ռուսական և չինական պատվաստանյութերը չճանաչել որպես մուտքի հիմք
Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետքարտուղար Կլեմենտ Բոնը կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է թույլ տան մուտք գործել իրենց տարածք այն պատվաստանյութերով պատվաստումների վկայականների հիման վրա, որոնք գրանցված չեն ԵՄ-ում, օրինակ ՝ ռուսական կամ չինական: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պատվաստման վկայագրից բացի, Բոնը հիշեցրել է, որ անվտանգ մուտքը կարող է ապահովվել նաև սահմանային վերահսկողության, ՊՇՌ և էքսպրես թեստերի ստուգման և ժամանողների համար կարանտինի սահմանման միջոցով: France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա քննադատել է Հունաստանին (որի իշխանությունները նախկինում հայտարարել էին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկներ ընդունելու պատրաստակամության մասին):