Հնդկաստանի վարչապետն աշխատանքից ազատել է 12 նախարարի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխատանքից ազատել է 12 նախարարների, այդ թվում և առողջապահության նախարարին՝ փորձելով թարմացնել կառավարության կազմը կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների հետևանքով իրենց հասցեին հնչող սուր քննադատություններից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրում ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնական տվյալներով մահացել է 400 հազար մարդ: Փորձագետների խոսքով՝ մահերի թիվը կարող է շատ ավելին լինել: Միլիոնավոր մարդիկ շարունակում են չպատվաստված մնալ: