Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Մենք ունենք թափանցիկության մակարդակի նվազեցում. Վարուժան Հոկտանյան․ 168.am

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին ներկայացրած նախագծով մտադրություն կա արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:

ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում ԲՏԱ-ն պարզել է, որ e-gov.am կայքում առկա մեկ անձից իրականացված գնումներին վերաբերող որոշ տեղեկություններ, մասնավորապես՝ գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը համարվում են ռիսկային տեղեկություն, ուստի այդ տեղեկությունն այլևս նպատակահարմար չէ e-gov.am-ում տեղադրել և դրա մասին նախագիծ է ներկայացրել: Նախագծի հեղինակներն իրենց մտադրությունն այսպես են հիմնավորել.

«Որոշումներում փոփոխությունները նպատակ ունեն կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունն օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությունը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, թե նախագծով թափանցիկությունը սահմանափակվում է, սակայն պետք է հաշվի առնել նաև հիմնավորումները:

«Սա թափանցիկության, իհարկե, սահմանափակում է՝ մի կողմից, բայց մյուս կողմից էլ՝ որպես հիմնավորում՝ բերվում են բավականին լուրջ պատճառներ՝ պատերազմը և կիբերհարձակումների ակտիվիզացիան»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել նախագծում առկա անփութությունների վրա, մասնավորապես, որ նախագծում հղումներ են տրվել նախկին օրենքի հոդվածներին, որոնք դեռ 2017թ. են ուժը կորցրած ճանաչվել:

Անդրադառնալով մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկությունը e-gov.am-ում արգելափակելուն՝ Հոկտանյանը նշել է.

«Ինչքան ես գիտեմ, armeps.am/ppcm-ին ծանոթ եմ, դրանք կան, բայց պետք է հստակ հասկանալ՝ կա՞ն, թե՞ չէ: Ուզում եմ ասել՝ պետք է հասկանալ՝ ինչքանով է սա փոխվել՝ հաշվի առնելով, որ gnumner.am-ում և armeps.am/ppcm դրվում է: e-gov.am-ում կա «Մեկ անձից կատարվող գնումներ» էջը, բայց այդ նույն մեկ անձից գնումները կարելի է և՛ armeps.am-ում տեսնել, և՛ gnumner.am-ում, որովհետև եթե նոր օրենքով նախատեսվում է այդ ամբողջ տեղեկությունը դնել gnumner.am կայքում, e-gov.am դրվածը ոնց որ հնանում է»:

ԲՏԱ նախարարության նախագծով հանրությունը նաև չի կարողանա gov.travel.am կայքից տեղեկություն ստանալ պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ: Այդ թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ հեղինակների, պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչը համարվում է զգայուն տվյալ՝ պայմանավորված առկա կիբեռ ռիսկերով: ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությամբ՝ gov.travel.am կայքից կհեռացվեն ավիափոխադրողների, չվերթերի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Էլի փորձ է արվում դա ծածկել, քողարկել, որովհետև երբ նայեցի 982 որոշումը, նախկինում հենց «Էկենգ»-ը պետք է այդ ամենը հրապարակեր: Հիմա այդ պարտավորությունը դրվում է պատվիրատուի վրա միայն: Հիմա պատվիրատուն դա կանի, չի անի, դա արդեն սպասենք, տեսնենք՝ ինչ կանի: Հաշվի առնելով մեր դառը փորձը և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների օրոք՝ սա կարող է իսկապես բերի ավելի քիչ թափանցիկության»,- նախագծի մեկ այլ կետով առաջարկվող փոփոխության մասին՝ ասաց Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանն անդրադարձել է նաև Կառավարության մեկ այլ՝ 168 որոշմանը, որի վրա հիմնվում է ՀՀ կառավարության հիշյալ՝ 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումը, «Գնումների մասին» նոր օրենքի ընդունումով ևս ուժը կորցրած է ճանաչվել 2017թ. հունիսի 1-ից:

Այդուհանդերձ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրենի գնահատմամբ՝ այս նախագիծն իսկապես կարող է հանգեցնել թափանցիկության նվազեցմանը:

Ավելին․․․