«Ռոսավիացիան» թույլատրել է հուլիսի 12-ից չվերթեր իրականացնել Թուրքիա ՌԴ ևս 13 քաղաքից
Ռուսաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը որոշում է կայացրել հուլիսի 12-ից ավելացնել ռուսական քաղաքների թիվը, որոնցում վերականգնվել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությանը, այդ օրվանից հնարավոր կդառնան չվերթերը դեպի Իզմիր:
Ավելի վաղ վերականգնել էին չվերթերը դեպի Ստամբուլ, Անկարա, Անթալիա, Դալաման և Բոդրում:
Հաղորդվում է, որ չվերթերն իրականացվելու են ՌԴ 45 օդակայանից, այդ թվում՝ Բարնաուլից, Բելգոգրադից, Վոլգոգրադից, Վորոնեժից, Կալուգայից, Կրասնոդարից, Լիպեցկից, Օրենբուրգից, Նալչիկից, Սարատովից, Սոչիից, Տյումենից և Հարավ-Սախալինսկից: